Սերխիո Ագուերոն կարող է վերսկսել ֆուտբոլային կարիերան իր նախկին թիմում

«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան, որն ավարտել է 2021 թվականին սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է արգենտինական «Ինդեպենդիենտե» ակումբը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ագուերոն կարող է մի քանի ընկերական հանդիպում անցկացնել «Ինդեպենդիենտեի» հետ և վերջապես ավարտել ֆուտբոլային կարիերան։

Արգենտինացին «Ինդեպենդիենտեի» սան է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սրտաբանը թույլ է տվել Ագուերոյի վերադարձը ֆուտբոլ։