«Բրայթոնը» «Էվերթոնի» հետ խաղում (1:1) փրկվեց պարտությունից հանդիպման 95-րդ րոպեին Լյուիս Դանկի գոլի շնորհիվ։
Այդ դրվագում գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը կատարել է 14 արդյունավետ փոխանցում:
Ըստ Opta-ի՝ Գրոսը Պրեմիեր Lիգայում մեկ մրցաշրջանում 10+ գոլային փոխանցմամբ դարձավ միայն չորրորդ գերմանացի ֆուտբոլիստը:
Նախկինում դրան հասել էին Յուրգեն Կլինսմանը, Մեսութ Օզիլը և Լերոյ Սանեն։