Միկել Արտետա․ «Պետք է շարունակենք անել այն, ինչ լավ ենք անում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1)։

«Ես գոհ եմ շատ լավ թիմի դեմ խաղից։ Տղաներն իսկապես լավ, ագրեսիվ խաղացին, և մենք արժանի էինք հաղթանակի։

«Նյուքասլը» շատ ռեսուրսներ ունի խնդիրներ առաջացնելու համար, բայց մենք պահպանեցինք մեր ռիթմը և հաճելի էր տեսնել թիմի խաղը:

Մենք շատ ուրախ ենք, պետք է շարունակենք անել այն, ինչ լավ ենք անում։ Դեռ կան բաներ, որոնք մենք կարող ենք ավելի լավ անել, և մենք ունենք կարևոր ֆուտբոլիստներ, որոնք վերադառնում են վնասվածքից, ուստի դա մեծ օգնություն է:

«Պորտուի» դեմ մենք մեր մակարդակով հանդես եկանք գնդակով խաղալիս, բայց ոչ առանց դրա։ Դա կարեւոր դաս էր, եւ շատ բան կարելի է սովորել այս պահերից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։