Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 26-րդ տուրի «Ֆրոզինոնեի» հետ խաղում հաղթելուց հետո (3:2) մտել է Ա Սերիայի պատմության մեջ՝ հասնելով 1000 միավորի սահմանագծին։
Ալեգրին դարձավ առաջին մարզիչը Իտալիայի առաջնությունում 1929/1930 մրցաշրջանից հետո, ով հասել է այս ցուցանիշին։ Իտալացի մասնագետը տարել է 301 հաղթանակ, 99 ոչ-ոքի և 96 պարտություն։ 56-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում մարզել է «Կալյարին», «Միլանը» և «Յուվենտուսը»: Ալեգրին չորս անգամ հաղթել է Իտալիայի գավաթը, վեց անգամ Ա սերիան և երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։
«Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանում ունի 57 միավոր։ Իտալական Ա Սերիայի 26 խաղից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Ֆրոզինոնեն» 23 միավորով 15-րդ տեղում է։