«Լիվերպուլը» դիտարկում է Յուլիան Նագելսմանին կամ Ռուբեն Ամորիմին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու տարբերակը, հաղորդում է The Telegraph-ը։
Ե՛վ գերմանացին, և՛ պորտուգալացին այլընտրանքային թեկնածուներ են, եթե «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հրաժարվի։ Իսպանացին առաջնային է անգլիական ակումբի ղեկավարության համար, սակայն նա կարող է մնալ Լևերկուզենում կամ փոխարինել Թոմաս Տուխելին «Բավարիայում»:
Ամորիմի դեպքում մերսիսայդցիները պետք է փոխհատուցում վճարեն «Սպորտինգին», քանի որ մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի։ Ինչ վերաբերում է Նագելսմանին, ապա նրա պայմանագրի ժամկետը Գերմանիայի հավաքականի հետ կավարտվի Եվրո-2024-ից հետո։ Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ավելի վաղ հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։