«Բավարիայի» տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը մեկնաբանել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակման մասին լուրերը։ Ալոնսոն ներկայումս մարզում է Լևերկուզենի «Բայերը»:
«Այս պահին մենք չենք մտածում Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակման մասին։
Այս պահին մտածում ենք Տուխելի հետ եւս երեք լավ ու հաջող ամիս անցկացնելու մասին»,- իր սոցցանցերում Ֆրեյնդին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փետրվարի 21-ին մյունխենյան ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։