Փետրվարի 24-ին «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Նյուքասլին» Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում՝ 4:1։
Այս խաղում գոլի հեղինակ դարձավ «զինագործների» եզրային Բուկայո Սական։
Բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով մրցաշրջանի 33 հանդիպումներում Սական խփել է 16 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա լավագույն արդյունքն է ՊրեմիերԼիգայի ակումբների բոլոր ֆուտբոլիստների մեջ։