Անտոնին ծննդյան օրը ընդամենը 1 րոպե խաղաժամանակ ստացավ

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին մասնակցել է «Ֆուլհեմի» դեմ 26-րդ տուրի հանդիպմանը։

Հարձակվողը փոխարինման է դուրս եկել 99-րդ րոպեին և մինչև եզրափակիչ սուլիչը խաղադաշտում անցկացրել 1 րոպե։

Հատկանշական է, որ Անտոնին իր ծննդյան օրը խաղի ամենավերջում մեկ րոպե խաղաժամանակ ստացավ՝ փետրվարի 24-ին ֆուտբոլիստը դարձավ 24 տարեկան։

2022 թվականի ամռանը նա 95+5 միլիոն եվրոյի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։