Ալեքս Ֆերգյուսոնը Սաուդյան Արաբիայում ձիարշավներից ավելի քան 1 միլիոն եվրո է վաստակել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ գումարներ է վաստակել Սաուդյան Արաբիայում ձիարշավներից։

82-ամյա Ֆերգյուսոնը այլ ներդրողների հետ ունի ախոռ, որը ներառում է Spirit Dancer անունով հովատակ: Նա հաղթել է Էր Ռիադում կայացած հեղինակավոր մրցաշարում։

Իր հովատակի հաղթանակի շնորհիվ Ֆերգյուսոնը վաստակել է 944 հազար ֆունտ (1,1 մլն եվրո), հայտնում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ օրը ԱՊԼ-ի 26-րդ տուրում պարտվեց «Ֆուլհեմին»։