Չավին դժգոհ է Լա Լիգայի օրացույցից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է Լա Լիգայի օրացույցից։

«Կարծում եմ, որ ավելի լավ կլինի խաղալ կիրակի կամ երկուշաբթի։ Բայց մենք պետք է խաղայինք այս պահին շաբաթ օրը, բայց դա արդարացում չէ, մենք կմրցենք ու կպայքարենք երեք միավորի համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Չավին կարծում է, որ կատալոնացիները պետք է ավելի ուշ անցկացնեին «Խետաֆեի» հետ 26-րդ տուրի հանդիպումը։ Խաղը նախատեսված է փետրվարի 26-ին։ Փետրվարի 21-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում մրցեց «Նապոլիի» հետ (1։1)։