«Բավարիայի» ղեկավարությունը հանդիպում է անցկացրել մյունխենցիների պաշտպան Ալֆոնսո Դևիսի գործակալի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը քննարկել է 23-ամյա կանադացու ապագան, ով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալով»։
Մադրիդցիները պատրաստ են խաղացողի համար վճարել 40-ից 50 միլիոն եվրո և, ամենայն հավանականությամբ, կփորձեն այս գումարն էլ ավելի կրճատել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ շուտով կավարտվի։ Մյունխենցիները կարծում են, որ լավագույն տարբերակը կլինի պաշտպանին վաճառել 2024 թվականի ամռանը, այլ ոչ թե նրան ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել 2025 թվականի ամռանը, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը։
Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը պաշտպանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։