Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» 34-ամյա պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայի թոփ-ակումբում։Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ռոսոներիները կարող են անվճար ձեռք բերել Ֆերնանդեսին, քանի որ նրա պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ավարտվում է հաջորդ ամառ:

Նաչոն մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպման։ Ֆերնանդեսը մեկ դեղին քարտ ստացավ և երկու անգամ հեռացվեց խաղադաշտից։ Նաչոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։