Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է թուրինյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։

«Կերկարաձգե՞մ պայմանագիրս. Հիմա ես ոչինչ չէի երկարաձգի, քանի որ ունեմ գործող պայմանագիր։

Նախ պետք է «Յուվենտուսին» տանենք Չեմպիոնների Լիգա։ Ես ընդունում եմ բոլոր քննադատությունները։ Պետք է հաստ մաշկ ունենալ և շարունակել աշխատել։ Թիմում անկում չկա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։