Լուիս Էնրիկե. «ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության ամենակայուն թիմն է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի առաջատարությունը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։

«Մեր նպատակն է հաղթել հանդիպումները և հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք։ Մենք դեռ պետք է աշխատենք մոտիվացիայի վրա, բայց մենք կարող ենք հաղթահարել այն: Մենք առաջնության ամենակայուն թիմն ենք։

Բայց հիմա մոտենում ենք մրցաշրջանի վերջին երրորդին և պետք է լավ հանդես գանք բոլոր մրցաշարերում։ Մեզ շատ լավ փորձություններ են սպասվում։ Կիրակի օրը շատ դժվար է լինելու, այս հանդիպումը կօգնի մեզ պատրաստվել հաջորդ խաղերին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ՊՍԺ-ն 22 տուրում վաստակել է 53 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Բրեստն» ունի 40 միավոր։