«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լիգայի չորս ակումբներ և մտադիր են չափազանց շահավետ առաջարկ անել։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամռանը խոշոր առաջարկ ստանալ Սաուդյան Արաբիայից։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։