Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» կրկին կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեին, հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարները կփորձեն ձեռք բերել Կունդեին գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Սևիլիայից» 50 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բլաուգրանայի» 32 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։