«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին նշել է այն ֆուտբոլիստի անունը, ում կարծում է, որ երիտասարդ ֆուտբոլիստները պետք է օրինակ վերցնեն։
Թերին այդպիսին է համարում Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Ռոնալդուն 2003-2009 թվականներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել Պրեմիեր Լիգայում, որտեղ հաճախ է խաղացել Թերիի դեմ։
«Ցանկացած երիտասարդ ֆուտբոլիստի համար Ռոնալդուն պետք է լինի գլխավոր օրինակը, մեկը, ում պետք է նայենք։ Անել այն, ինչ նա անում է իր տարիքում, անհավանական է»,- Թերիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։