Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այս մրցաշրջանի մնացած հատվածում իր թիմի հավակնությունների մասին։
«Մենք չենք պատրաստվում հանձնվել։ Թիմը կշարունակի պայքարել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է MD-ն։
Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո Չավի Էրնանդեսի թիմը վաստակեց 54 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» տարբերությունը ութ միավոր է։