«Արգենտինիոս Խունիորսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Ռեդոնդոն պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆերնանդո Ռեդոնդոյի որդին պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի գումարը կազմել է 7,45 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ռեդոնդոն անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։