Ժերար Պիկեն նշել է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն մարզչի անունը

«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչ։ Հիշեցնենք, որ Պիկեն Գվարդիոլայի ղեկավարությամբ աշխատել է 2009-ից 2012 թվականներին։

«Գվարդիոլան հանճար է։ Ինձ և շատերի համար նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է։ Գվարդիոլան ունի բոլոր անհրաժեշտ որակները։ Նա գլխավորեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստների լավագույն սերունդը։ Կարծում եմ՝ Գվարդիոլան օգնել է մեզանից շատերին մեր կարիերայում։ Պեպն ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ESPN Argentina-ն։

Իր կարիերայի ընթացքում Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Ընդհանուր առմամբ, այս երեք թիմերում իսպանացի մասնագետը նվաճել է 37 տիտղոս։