FourFourTwo. Պրեմիեր Լիգայի 2010-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

FourFourTwo պորտալը կազմել է Պրեմիեր Լիգայի 2010-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:

Այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան։ Իսպանացին «Քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2010-ից 2020 թվականներին, անցկացրել 436 հանդիպում, խփել 77 գոլ և կատարել 140 գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է նաև «Սիթիի» նախկին խաղացող Սերխիո Ագուերոն։

Ստորև ներկայացնում ենք թոփ 10-ը.

  1. Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի);
  2. Կևին Դե Բրույնե (Չելսի, Մանչեսթեր Սիթի);
  3. Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի);
  4. Մոհամեդ Սալահ (Չելսի, Լիվերպուլ);
  5. Յայա Տուրե (Մանչեսթեր Սիթի);
  6. Էդեն Ազար (Չելսի);
  7. Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ);
  8. Գարեթ Բեյլ (Թոթենհեմ);
  9. Լուիս Սուարես (Լիվերպուլ);
  10. Վենսան Կոմպանի (Մանչեսթեր Սիթի)։