Անտոնիո Ռուդիգերը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը Լա Լիգայի «Սևիլիայի» հետ խաղից առաջ մարզվել է ընդհանուր խմբի հետ, հայտնում է El Chiringuito TV-ն։

Հիշեցնենք, որ գերմանացին ազդրի վնասվածք էր ստացել «Խետաֆեի» հետ Լա Լիգայի 20-րդ տուրի հետաձգված խաղում։

«Ռեալ Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 25-ին։