Չավի․ «Այս բոլոր հանդիպումները եզրափակիչ են»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է մրցաշրջանի մնացած հանդիպումների սպասելիքներով։

«Մենք շատ ենք խոսում, բայց պետք է գործել: Մենք չենք կարող պարտվել ոչ մի խաղում։ Այս բոլոր հանդիպումները եզրափակիչ են, եթե ցանկանում ենք հաղթել Լա Լիգան և Չեմպիոնների Լիգան։ Վաղը խաղում ենք տանը և երկրպագուների կարիք ունենք։ Մեզ պետք է նրանց սերը, սա շատ կարևոր հանդիպում է մեծ «Խետաֆեի» դեմ։ Սա պաշտպանվող թիմ չէ, նրանք համարձակ են և բարձր են ճնշում գործում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Լա լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնա» – «Խետաֆե» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Չավիի թիմը մարտի 12-ին կհանդիպի «Նապոլիի» հետ։