«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը հույս է հայտնել, որ մերսիսայդցիները կկարողանան հաղթել «Չելսիին» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում և նվաճել գավաթը։
«Այս ակումբի համար եզրափակչում խաղալն ինքնին աներևակայելի բան է: Իհարկե, առաջին հերթին մենք բոլորս ցանկանում ենք հաղթել, բայց եզրափակիչը եզրափակիչն է։ Սա հնարավորություն է վերցնելու մրցաշրջանի մեր առաջին գավաթը, որը մեզ թափ կհաղորդի արշավի մնացած հատվածում։
Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում գալիք խաղին: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել լավագույն արդյունքի և նվաճել Լիգայի գավաթը»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը «Լիվերպուլ» – «Չելսի» կկայանա փետրվարի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։