«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ ամբողջությամբ կենտրոնացած է մնալու մյունխենյան ակումբում իր աշխատանքի վրա, ինչպես նաև խոսել է թիմի նպատակների մասին մրցաշրջանի ավարտին։
«Մինչև մրցաշրջանի ավարտը ինձ հետ ոչինչ չի պատահի: Հիմա ես ոչ մի ազդեցություն չունեմ այն բանի վրա, թե ինչ կլինի ինձ հետ ամռանը։ Սա աշխատում է միայն այն դեպքում, եթե ես տալիս եմ 100%: Ես ինքս ինձնից շատ մեծ մասնագիտական ակնկալիքներ ունեմ և լիովին նվիրված եմ «Բավարիային» մինչև մրցաշրջանի ավարտը։
Մենք դեռ պայքարում ենք երկու տիտղոսի համար, որքան էլ դա անհավանական թվա այս պահին: Եվ ամեն շաբաթ-կիրակի առավելագույն հաջողությունը երեք միավորն է, որը մենք միշտ ցանկանում ենք ստանալ։ Դա պարզ է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Բավարիան» ավելի վաղ հայտարարել էր, որ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Մյունխենցիները Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են՝ Լևերկուզենի «Բայերից» հետ մնալով 8 միավորով: Գերմանացի մարզիչն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»: