Սերիխո Ագուերոն կարող է խաղադաշտ դուրս գալ

Մադրիդի «Ատլետիկոյի», «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին իր սրտաբանը թույլ է տվել վերադառնալ ֆուտբոլ:

35-ամյա արգենտինացին համացանցում ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է մասնագետին և հարցրել՝ արդյոք նա կարող է 10-20 րոպե խաղալ խաղադաշտում։ Սրտաբանը պատասխանել է, որ Ագուերոն չպետք է առողջական խնդիրներ ունենա, եթե վերականգնի ֆիզիկական պատրաստվածությունը։

Ագուերոն ավարտել է կարիերան 2021 թվականի դեկտեմբերին։ Դրանից քիչ առաջ նա տախիկարդիայի նոպա էր ստացել Լա Լիգայի «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ։