«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կկնքի Օսկար Բոբի հետ

«Մանչեսթեր Սիթին» շուտով նոր պայմանագիր կկնքի նորվեգացի ֆուտբոլիստ Օսկար Բոբի հետ։

Նորվեգացու գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Daily Mail-ի լրագրող Ջեք Գոգանի խոսքով՝ երկու կողմերն էլ պատրաստ են նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել։

Լրագրողը նաև նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տպավորված է մարզման ժամանակ Բոբի խաղով, ուստի նա թույլ է տվել նորվեգացուն առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվել Պրեմիեր լիգայի խաղում, որում «քաղաքայինները» հանդիպել են «Բրենտֆորդի» հետ։