Լիոնել Մեսսին հրապարակել է իր ​​երգացանկը, որոնք նա լսում է հանդիպումներից առաջ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Apple-ի հետ համագործակցության շրջանակում հրապարակել է իր երաժշտական ​​երգացանկը՝ այն երգերը, որոնք նա լսում է հանդիպումներից առաջ։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտեր Մայամիին»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո:

Մինչ «Ինտեր Մայամիին» միանալը, Մեսսին երկու տարի խաղացել է ՊՍԺ-ում: