Հաքան Չալհանօղլուն բացատրել է, թե ինչու չի համաձայնել սաուդյան ակումբի առաջարկին

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն բացատրել է, թե ինչու չի համաձայնել Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկին։

«Ես շատ եմ սիրում «Ինտերը», ուստի որոշեցի մնալ Միլանում: Այս ակումբն ինձ համար միշտ առանձնահատուկ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։

Լրատվամիջոցները գրել էին, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Ահլին»։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 30-ամյա թուրքը 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։