Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույսը դնում է Տիբո Կուրտուայի վրա։ Նա ցանկանում է, որ մրցաշրջանի վերջում դարպասապահը դառնա թիմի հիմնական դարպասապահը, գրում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ընդհանուր խմբի հետ մարզումներին կվերադառնա ապրիլին։
Բելգիացին այժմ ապաքինվում է անցյալ տարվա օգոստոսից: Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 62 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։