Մյունխենի «Բավարիան» որոշել է բանակցություններ վարել Ժոզե Մոուրինյոյի և Հանս-Դիտեր Ֆլիկի հետ: Ըստ Sport.Sky-ի լրագրողների՝ գերմանական գրանդը չի պատրաստվում ժամանակավոր հիմունքներով այդ մասնագետներին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ակումբը ցանկանում է, որ գործող գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը աշխատի մինչև մրցաշրջանի ավարտը։ Նրա հեռանալուց հետո «Բավարիան» լրջորեն կփնտրի նոր մարզիչ։
Մյունխենյան գրանդն աղետալի ելույթ ունեցավ վերջին հանդիպումներում։ Թիմը կրեց երեք անընդմեջ պարտություն։
Հաջորդ խաղում «Բավարիան» սեփական մարզադաշտում կհանդիպի «ՌԲ Լայպցիգի» հետ։