Անդրեա Կամբիասոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Անդրեա Կամբիասոն, ով ունակ է ձախ կողմում խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում, հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ռադարում։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով CalcioMercato-ին, մադրիդյան գրանդը տեսանելի ապագայում «ծեր սինյորան» 40 միլիոն եվրո կառաջարկի Կամբիասոյի համար։ Միաժամանակ թուրինյան ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստին պահել իր շարքերում։

2023/24 մրցաշրջանում Անդրեա Կամբիասոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 24 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների համար։ «Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: