Մյունխենի «Բավարիայի» սերբ հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը ճանաչվել է թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ հունվարին 19-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության երեք հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ՝ «Աուգսբուրգի» դեմ խաղում (3:2):
Նշենք, որ սա կիսապաշտպանի առաջին մրցանակն է «Բավարիայի» համար: Նախկինում սերբից առաջ հարձակվող Հարի Քեյնը երեք ամիս անընդմեջ դարձել էր «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հենակետային կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 2 միլիոն եվրո, ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի շրջանավարտ է։ Սերբը դարձել է «Բավարիայի» հիմնական կազմում մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: