Անգլիական չորս ակումբ կպայքարի Ադրիեն Ռաբյոյի համար

Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն աշխատանքի մի քանի տարբերակ ունի Մառախլապատ Ալբիոնում:

Ըստ Team Talk-ի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը» և «Թոթենհեմը»:

Աղբյուրը նշում է, որ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպանի համար պայքարում ֆավորիտը մանկունիանցիներն են։ Ռաբյոյի գործող պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: Այսպիսով, նոր ակումբը ֆրանսիացուն կարող է ձեռք բերել անվճար։

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։