Տոնի Կրոսը որոշել է վերսկսել կարիերան Գերմանիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է վերսկսել կարիերան Գերմանիայի հավաքականում, ինչի մասին հայտնել է իր բաժանորդներին սոցցանցերում։

34-ամյա Կրոսը Եվրո-2020-ից հետո լքել է ազգային թիմը, սակայն համաձայնել է օգնել Բունդեսթիմին գալիք Եվրո-2024-ին, որը կայանալու է Գերմանիայում։

Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 2014թ.