Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) թույլտվություն է ստացել կազմակերպության Հանձնաժողովից՝ ակտիվացնելու Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պայմանագրի երկարաձգման կետը։
RFEF-ի և 62-ամյա մասնագետի միջև պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, երբ աշխարհի առաջնությունը տեղի կունենա Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։
Դե լա Ֆուենտեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը կարողացել է անցկացնել 10 հանդիպում, որոնցում տարել է 9 հաղթանակ, կրել 1 պարտություն։