«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հաղորդում է TheTelegraph-ը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի «Լյութոն Թաունի» հետ խաղում, որը տեղի է ունեցել փետրվարի 18-ին։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։
Սպասվում է, որ նա բաց կթողնի մոտ երեք ամիս։ Այսպիսով, Շոուն այս մրցաշրջանում հաստատ չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ եթե վերականգնողական գործընթացը դանդաղի, նա կարող է բաց թողնել Եվրո 2024-ը։