Լուկա Դոնչիչը «Ռեալից» մարզաշապիկ է նվեր ստացել

«Դալաս Մավերիկսի» պաշտպան Լուկա Դոնչիչը սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ կրելով «Ռեալի» մարզաշապիկը։

Մինչ 2018 թվականին Բասկետբոլի ազգային ասոցիացիային միանալը, Դոնչիչը հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»։

2017/18 մրցաշրջանում նա մադրիդյան թիմի հետ հաղթել է Եվրալիգան, ինչպես նաև ճանաչվել է կանոնավոր առաջնության և այս մրցաշարի Ֆինալ Քառյակի ամենաարժեքավոր խաղացող։