Խվիչա Կվարացխելիան անհարգալից վերաբերմունք է դրսևորել «Նապոլիի» նոր մարզչի նկատմամբ

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլին» ընդունել էր կատալոնական «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Վիկտոր Օսիմհենն ու Ռոբերտ Լևանդովսկին։

Երկրորդ խաղակեսի ընթացքում դաշտի տերերի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան լքեց խաղադաշտը։ Կիսապաշտպանը փոխարինվել է 68-րդ րոպեին։ Ինչպես հայտնում է Football-Italia-ն, ֆուտբոլիստը շատ է տխրել և հրաժարվել է սեղմել թիմի նոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնայի ձեռքը։

Խվիչան «Նապոլիի» առաջին ֆուտբոլիստն էր, ով լքեց մարզադաշտը։ Կվարացխելիան նեապոլիտանական թիմի շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։