«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։ Գործակալը խոստովանել է, որ հասկանում է Դե Յոնգին, ով զայրացել էր իր մասին կեղծ լուրերից։
«Շուրջը շատ կեղծ տեղեկություններ կային, ուզում էր պարզաբանել իրավիճակը։ Ես տեսնում եմ, որ Դե Յոնգը երջանիկ է «Բարսելոնայում»։ Նա լավագույն ֆուտբոլիստն է, ով խաղում է բարձր մակարդակում»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 26-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։