Հունվարի սկզբին հանդիպում է կայացել Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի միջև, որտեղ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել իսպանական ակումբ, հայտնում է Footmercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապպեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ նվաճել է 13 տիտղոս։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։