«Բորուսիայի» մարզիչը կշտամբել է Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը քննադատել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին Չեմպիոնների Լիգայի ՊՍՎ-ի դեմ վերջին խաղում ցուցադրած խաղի համար։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հոլանդիայում ՊՍՎ-ն ու «Բորուսիան» ոչ-ոքի խաղացին 1։1 հաշվով։ Մինչ փոխարինվելը Սանչոն խաղադաշտում անցկացրել է 68 րոպե։ Սանչոն իր լավագույն խաղը չցուցադրեց։ Նա գիտի, որ կարող է ավելի լավ անել»,- ասել է Թերզիչը TNT Sports-ին:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» – ՊՍՎ պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մարտի 13-ին։