«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դիտարկում է Անգլիա վերադառնալը՝ որպես կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա գերմանացին վերահսկում է իրավիճակը «Լիվերպուլում», որը Յուրգեն Կլոպը ամռանը կհեռանա։ Նա նաև տեղյակ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Անգլիայի հավաքականը կարող է նոր մարզիչի կարիք ունենալ։
Այսօր՝ փետրվարի 21-ին, «Բավարիան» հայտարարեց, որ Տուխելը կազատի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։ Մյունխենցիներն իրենց վերջին հանդիպումներում երեք անընդմեջ պարտություն կրեցին՝ պարտվելով «Բայերին» (0։3), «Լացիոյին» (0։1) և «Բոխումին» (2։3)։
Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Նախկինում նա մարզել է «Չելսին», ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»։