Ռոբերտո Մարտինեսը «Բարսելոնային» խորհուրդ է տվել «Էվերթոնի» կիսապաշտպանին

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը «Բարսելոնային» խորհուրդ է տվել «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանային։

22-ամյա խաղացողը եվրոպական ֆուտբոլային գրանդների, այդ թվում՝ «Բարսելոնայի» թիրախների ցանկում է։ Ըստ Sport-ի, Մարտինեսը կատալոնական ակումբին կոչ է արել կողմնորոշվել կիսապաշտպանի տրանսֆերի հարցում, ով, նրա կարծիքով, լրջորեն կուժեղացնի թիմին։

Իսպանացին խաղացողին ճանաչում է Բելգիայի հավաքականում միասին աշխատելուց։ «Բարսելոնայի» համար խնդիր կարող է լինել Ամադու Օնանայի արժեքը։ Transfermarkt պորտալը բելգիացուն գնահատում է 50 միլիոն եվրո, բայց «Էվերթոնը», հավանաբար, շատ ավելի մեծ գումար կխնդրի իր աստղի համար: