Փետրվարի 20-ին «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալել էր Մադրիդի «Ատլետիկոյին» և հաղթել 1։0 հաշվով։
«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը հերթական անգամ անառիկ է պահել դարպասը։
2023/24 մրցաշրջանում շվեյցարացին բոլոր մրցաշարերում բաց թողեց ընդամենը 14 գնդակ։ Միաժամանակ Զոմմերը ավելի շատ անառիկ է պահել սեփական դարպասը (32-ից 21-ը), քան բաց թողած գոլերը։