«Լիվերպուլը» ընդգրկել է «Քրիստալ Փելեսի» պաշտպան Մարկ Գեհիին 2024 թվականի ամառային նպատակների ցուցակում, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ 23-ամյա բրիտանացուն գնելու առաջնահերթ իրավունք ունի «Չելսին», որի սանն է Գեհին։ Լոնդոնյան ակումբը կստանան գումարի մի մասը, եթե խաղացողը տեղափոխվի այլ ակումբ։
Գեհիի պայմանագիրը «Քրիստալ Փելեսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այս մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։