Ջիմ Ռեթքլիֆը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։

«Մենք պետք է նայենք ակումբի կազմակերպվածությանը, քանի որ այն այնքան էլ լավը չէ։ Վերցնենք, օրինակ, գլխավոր մարզչին, նա պետք է զեկուցի գլխավոր տնօրենին։ Դա այլևս հնարավոր չէ ժամանակակից ֆուտբոլային կազմակերպությունում։

Մենք պետք է ապահովենք, որ ճիշտ մարդիկ ճիշտ դիրքերում լինեն։ Կառավարման յուրաքանչյուր մարդ պետք է լինի համաշխարհային կարգի։ Կարևոր է նաև ստեղծել դրական, աջակցող, ընկերական և որակյալ միջավայր։ Այս մշակույթը նախկինում գոյություն չուներ։

Միայն նման միջավայրում կարելի է առավելագույն արդյունքի հասնել մարզիկների կողմից։ Եթե ​​դա ստացվի, արդյունքներն ինքնուրույն կգան։ Սա է պլանը, և ես հավատում եմ դրան», – Ռաթքլիֆի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։