«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը վնասվածքից հետո խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան մարտի վերջը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դարպասապահը ազդրի վնասվածք էր ստացել փետրվարի սկզբին, ինչի պատճառով նա ստիպված էր բաց թողնել Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ հանդիպումը (4:1)։
Այս մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 21 գնդակ։ 9 հանդիպումներում նա անառիկ է պահել դարպասը։