Անտուան ​​Գրիզման. «Ամեն ինչ կանեմ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը հայտարարել է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկության մասին: 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերով, նա այդ հնարավորությունը կքննարկի ակումբի ղեկավարության հետ։

«Ամեն ինչ կանեմ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Սա բացառիկ բան է։ Ժամանակին ես կբանակցեմ ղեկավարության հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք ինձ բաց կթողնեն»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Le Monde-ը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ցանկացած թիմում կարող է ընդգրկվել 23 տարեկանից բարձր երեք խաղացող: 2024 թվականի խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։