Ռաֆայել Բենիտեսը գնահատել է Կառլո Անչելոտտիի աշխատանքը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գնահատել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի աշխատանքը։

«Անչելոտին անում է իր գործը։ Միշտ կարևոր է հաղթել: Սա այն մարզիչն է, ով արդյունքի է հասնում որակյալ ֆուտբոլիստներով»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Այս պահին «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է, ով կարողացել է վաստակել 62 միավոր։